Դուք Իմ բարեկամներն էք, եթե անեք ինչ որ Ես պատվիրում Էմ ձեզ

Հինգշաբթի, 2024-04-18, 11:48 PM

Բարի գալուստ Հյուր | RSS | Գլխավոր էջ | | Գրանցում | Մուտք

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 9 » Ի՞նչ եք այստեղ տեսնում
0:32 AM
Ի՞նչ եք այստեղ տեսնում

Ծեր իմաստունն իր մոտ է կանչում աշակերտներին: Երբ բոլորը հավաքվում են, նա նրանց ցույց է տալիս մի սպիտակ թուղթ, որի կենտրոնում սև գույնի կետ էր նկարված :
- Ի՞նչ եք այստեղ տեսնում, - հարցնում է իմաստունը:
- Կետ,- պատասխանում է աշակերտներից մեկը:
- Սև գույնի կետ , - հաստատում է մյուսը:
- Հաստ, սև գույնի կետ , - լրացնում է երրորդը:
Ուսուցիչը խոնարհում է գլուխը, քայլում դեպի պատը, նստում անկյունում ու սկսում լաց լինել:
- Ինչո՞ւ ես լացում, ուսուցիչ,- զարմացած հարցրին աշակերտները:
- Ես լացում եմ, որովհետև իմ բոլոր աշակերտները տեսան միայն փոքրիկ սև կետը, և նրանցից ոչ ոք չնկատեց սպիտակ, մաքուր թուղթը…

Որքա՞ն հաճախ ենք մենք դատողություններ անում մարդկանց մասին` հիմնվելով փոքրիկ թերությունների վրա և անտեսելով արժանիքները:
Ցուցադրություն: 932 | Ավելացրել է: NoyanTapan | Վարկանիշը: 0.0/0
Ընդհանոր մեկնաբանությունները: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են ավելացնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]

Մուտքի պատուհան

Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2013  »
ԿիրԵրկԵրքՉրքՀնգՈւրթՇբթ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Մեր հարցումը

Գնահատեք Կայքը
Ընդհանուր պատասխաներ: 146

Կայքի ընկերները

Կայքում են


Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հոգևոր երգեր

Եղանակի տեսություն

bloguez.com