Դուք Իմ բարեկամներն էք, եթե անեք ինչ որ Ես պատվիրում Էմ ձեզ

Երեքշաբթի, 2024-03-19, 10:57 AM

Բարի գալուստ Հյուր | RSS | Գլխավոր էջ | Հոր սիրո նամակ | Գրանցում | Մուտք


Բառերը, որ հիմա կկարդաս, ճշմարիտ են: Դրանք կփոխեն քո կյանքը, եթե թույլ տաս, Որովհետև դրանք Աստծո սրտից են գալիս: Նա սիրում է քեզ: Եվ Նա Հայրն է, որին փնտրում ես կյանքիդ ողջ ընթացքում: Սա Նրա սիրո նամակն է քեզ:

Զավակս, գուցե ինձ չես ճանաչում, բայց ես ամեն բան գիտեմ քո մասին (Սաղմոս 138:1):

Ես գիտեմ, թե երբ ես նստում և երբ ես վեր կենում (Սաղմոս 138:2):

Ես քո բոլոր ճանապարհները գիտեմ (Սաղմոս 138:3):

Անգամ գլխիդ ամեն մազերն էլ հաշվված են (Մատթեոս 10:29-31):

Եվ դու ստեղծվել ես Իմ պատկերով (Ծննդոց 1:27):

Իմ մեջ ես դու ապրում, շարժվում և գոյատևում (Գործք 17:28):

Որովհետև դու իմ ժառանգն ես (Գործք 17:28):

Ես գիտեի քեզ անգամ մինչև քո առաջացումը (Երեմիա 1:4-5):

Ես ընտրեցի քեզ, երբ ծրագրեցի արարչագործությունը (Եփեսացիս 1:11-12):

Դու սխալմունք չես եղել, և քո բոլոր օրերը գրված են իմ գրքում (Սաղմոս 138:15-16):

Ես որոշեցի քո ծնունդի ճիշտ ժամանակը և վայրը, որտեղ դու պիտի ապրեիր (Գործք 17:26):

Ահեղ և հրաշալի կերպով ես ստեղծված (Սաղմոս 138:14):

Ես քեզ հյուսելով կազմավորեցի քո մոր որովայնում (Սաղմոս 138:13):

Եվ լույս աշխարհ բերեցի այն օրը, երբ ծնվեցիր (Սաղմոս 70:6):

Ինձ սխալ են ներկայացնում նրանք, ովքեր չեն ճանաչում ինձ (Հովհաննես 8:41-44):

Ես օտարացած և բարկացած չեմ, այլ սիրո ամբողջական արտահայտությունն եմ (Ա Հովհաննես 4:16):

Եվ իմ փափագն է շնորհել իմ սերը քեզ (Ա Հովհաննես 3:1):

Պարզապես որովհետև դու իմ զավակն ես, ես էլ քո հայրը (Ա Հովհաննես 3:1):

Ես քեզ ավելին եմ առաջարկում, քան քո երկրային հարը երբևէ կարող էր (Մատթեոս 7:11):

Որովհետև ես կատարյալ Հայր եմ (Մատթեոս 5:48):

Ամեն բարի նվեր, որ ընդունում ես, գալիս է իմ ձեռքից (Հակոբոս 1:17):

Քանի որ ես եմ քո երաշխավորը, և հոգում եմ քո բոլոր կարիքները (Մատթեոս 6:31-38):

Իմ ծրագրերը քո ապագայի վերաբերյալ միշտ հույսով լեցուն են եղել (Երեմիա 29:11):

Որովհետև ես քեզ հավիտենական սիրով եմ սիրում (Երեմիա 31:3):

Քո նկատմամբ իմ մտքերը անհաշիվ են, ծովի ավազահատիկների պես (Սաղմոս 138:17-18):

Ես ցնծում եմ քո վրա զվարճությունով և երգով (Սոփոնիա 3:17):

Ես երբեք չեմ դադարի բարիք անել քեզ համար (Երեմիա 32:40):

Որովհետև դու իմ պահված գանձն ես (Ելից 19:5):

Ես փափագում եմ քեզ հաստատել իմ ամբողջ Հոգով և Սրտով (Երեմիա 32:41):

Եվ ուզում եմ քեզ ցույց տալ մեծ և զարմանալի բաներ (Երեմիա 33:3):

Եթե դու ամբողջ սրտով փնտրես Ինձ, ապա կգտնես (Բ Օրինաց 4:29):

Մխիթարվիր Ինձնով, և ես քեզ կտամ քո սրտի իղձերը (Սաղմոս 36:4):

Քանի որ այդ ես եմ, Ով տալիս է քեզ այդ իղձերը (Փիլիպպեցիս 2:13):

Ես կարող եմ ավելին անել քեզ համար, քան դու երբևէ կպատկերացնեիր (Եփեսացիս 3:20):

Քանի որ ես եմ քո ամենամեծ քաջալերողը (Բ Թեսաղոնիկեցիս 2:16-17):

Ես նաև հայր եմ, որը մխիթարում է քեզ քո բոլոր ցավերի մեջ (Բ Կորնթացիս 1:3-4):

Երբ սիրտդ կոտրված է, ես մոտ եմ քեզ (Սաղմոս 34:19):

Ինչպես հովիվն է կրում գառնուկին, ես այդպես եմ քեզ կրում սրտիս շատ մոտիկ (Եսայիա 40:11):

Մի օր ես կսրբեմ քո աչքերից ամեն մի արցունք (Հայտնություն 21:3-4):

Եվ կվերցնեմ ամեն ցավ, որից տառապել ես այս երկրի վրա (Հայտնություն 21:3-4):

Ես քո հայրն եմ և սիրում եմ քեզ նույնիսկ այնքան, որքան իմ Որդի Հիսուսին (Հովհաննես 17:23):

Քանի որ Հիսուսի մեջ է արտահայտվել իմ սերը քո նկատմամբ (Հովհաննես 17:26):

Նա իմ էության ճշգրիտ ներկայացումն է (Եբրայեցիս 1:3):

Նա եկավ, որ ցույց տա, որ ես քո կողմից եմ, և ոչ թե քեզ հակառակ (Հռովմեացիս 8:31):

Եվ ասի, որ ես քո մեղքերը չեմ հաշվում (Բ Կորնթացիս 5:18-19):

Հիսուսը մահացավ, որ դու և ես կարողանանք հաշտվել (Բ Կորնթացիս 5:18-19):

Նրա մահը իմ սիրո ծայրահեղ արտահայտումն է քո համար (Ա Հովհաննես 4:10):

Ես ամեն թանկարժեք բան տվեցի, որ ձեռք բերեմ քո սերը (Հռովմեացիս 8:31-32):

Եթե ընդունես իմ Որդու նվերը, դու Ինձ ես ընդունում (Ա Հովհաննես 2:23):

Եվ այլևս ոչինչ նորից չի բաժանի քեզ իմ սիրուց (Հռովմեացիս 8:38-39):

Տուն արի, և ես ամենամեծ խնջույքը կանեմ, որ երբևէ երկինքը տեսել է (Ղուկաս 15:7):

Ես միշտ հայր եմ եղել, և միշտ կլինեմ հայր (Եփեսացիս 3:14-15):

Իմ հարցն է` կդառնա՞ս իմ զավակը (Հովհաննես 1:12-13):

Սպասում եմ քեզ (Ղուկաս 15:11-32):


Սիրով, Քո Հայրիկ, Ամենակարող Աստված:

Եթե քո պատասխանը սիրող Հոր կանչին "այո” է, ապա գրիր մեզ noyantapan@mail.am էլեկտրոնային հասցեին

Մուտքի պատուհան

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2024  »
ԿիրԵրկԵրքՉրքՀնգՈւրթՇբթ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Մեր հարցումը

Գնահատեք Կայքը
Ընդհանուր պատասխաներ: 146

Կայքի ընկերները

Կայքում են


Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հոգևոր երգեր

Եղանակի տեսություն

bloguez.com